Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Դարմշտադտ»-ին:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով: Տոմաս Տուխելի սաները երկու անպատասխան գնդակ ուղարկեցին տանտերերի դարպասը:
«Մեղուներ»-ի կազմում աչքի ընկան Ադրիան Ռամոսը և Էրիկ Դուրմը: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն իր ակտիվում գրանցեց 57 միավոր և մոտեցավ Մյունխենի «Բավարիա»-ին, որը, քիչ առաջ, պարտվեց «Մայնց»-ին:
«Դարմշտադտ»-«Բորուսիա»` 0:2
0:1 Ռամոս (38՛), 0:2 Դուրմ (53՛)
«Բավարիա»-«Մայնց»` 1:2
0:1 Հայրո (26՛), 1:1 Ռոբեն (64՛), 1:2 Կորդոբա (86՛)








































