Ճշմարտությունն օգտակար է հոգեբանական և ֆիզիկական առողջության համար: Այդպես են կարծում Նոթր Դամի համալսարանի գիտնականները: Նրանք տարբեր տարիքի 100 կամավորների օգնությամբ գիտափորձ են իրականացրել:
Պարզ է դարձել, որ ճշմարտությունը բարելավում է հոգեկան և ֆիզիկական առողջությունը: Սակայն, պարզ է դարձել նաև, որ հազվադեպ ստախոսների առողջությունը ևս լավ վիճակում է:









































