Wednesday, 01 07 2026
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել

Նիկոլ Փաշինյանին արգելել են ելույթ ունենալ, իսկ «Ոտքի Հայաստան»-ի անդամը ՀԱԿ-ի և ՔՊ-ի հետևորդներին կոչել է ոչխար

Մարտի մեկին Ազատության հրապարակում տեղի ունեցավ քաղաքական վեց ուժերի համատեղ հավաք-երթը․ երկարատև քննարկումներից հետո այս ուժերը կարողացան գալ համաձայնության միասնական հավաք անցկացնելու վերաբերյալ, թեպետ արդեն այսօր ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բարձրաձայնում է՝ հանրահավաքի կազմակերպչական որոշ աշխատանքներ և գործողություններ իրենց հետ չեն համաձայնեցվել։

Մասնավորապես ՀԱԿ-ն ու «Նոր Հայաստան»-ը միասին որոշել են, որ Ազատության հրապարակում ելույթներ չեն լինելու՝ կլինեն ընդամենը «Նոր Հայաստանի» և ՀԱԿ-ի բացման խոսքը, մինչդեռ Քաղաքացիական պայմանագիրը նախապես պնդել է, որ ելույթով պետք է հանդես գա նաև Նիկոլ Փաշինյանը: Այս կուսակցության պահանջը, սակայն մերժվել է և կուսակցության անդամները տեղում են պարզել՝ ոչ թե հանրահավաք է, այլ հավաք։

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն էլ պարզաբանում է՝ որոշվել էր, որ Նիկոլ Փաշինյանը և միասնական հավաքի այլ ուժերի ներկայացուցիչներ ելույթ կունենան Մյասնիկյանի արձանի մոտ, սակայն Փաշինյանը շուտ է հեռացել:

Այն բանից հետո, երբ Մյասնիկյանի արձանի մոտ չէին այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները,  բարձրախոսով ելույթներ էին ունենում տարբեր նախաձեռնությունների ներկայացուցիչներ․ մասնավորապես «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը բավականին կոպիտ որակումներով՝ ակնարկելով Կոնգրեսին և Քաղպայմանագրին, բավականին կոպիտ ձևակերպումներով ընդգծեց, որ ի տարբերություն այդ ուժերի՝ իրենք արտահերթ զարգացումների կողմնակից են։

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այս հայտարարությանը, ասաց՝ անլուրջ է և չի կարծում, թե դա պաշտոնական դիրքորոշում է, բացի այդ, «Նոր Հայաստանի» անդամ «Ժառանգությունն» ինքն էլ չի մերժում գալիք ընտրություններին կուսակցության մասնակցությունը:

Անդրիաս Ղուկասյանն իր հերթին հայտարարեց՝ Դավիթ Հովհաննիսյանն անձնական տեսակետ է ներկայացրել, սակայն ընտրությունների հե կապված հայտնած տեսակետը կիսում է:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում