Իրաքում աշխատող օտարերկրացի ռազմական հրահանգիչների թիվը գերազանցում է 5000-ը՝ հայտնել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի մամլո ծառայությունը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Հրահանգիչներից 3500-ն ամերիկացի են։
Նշվում է, որ երկրում գործում է նաև ամերիկյան հատուկջոկատայինների ոչ մեծ խումբ, որը գործողություն է անցկացնում բանակի աջակցման համար և լիովին համակարգվում է իրաքյան հրամանատարության կողմից։








































