Հաջորդ տարվանից բրիտանացիները կարող են ամուսնալուծություն ձևակերպել սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ։ Այս մասին հայտարարել է ընտանեկան իրավունքի հարցերով երկրի ավագ դատավորը։ Առցանց համակարգը զերծ կպահի կնոջն ու ամուսնուն դատարանի դահլիճում հայտնվելուց։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ամուսնալուծվելու որոշում ընդունած ամուսինները կարող են պատասխանել ամուսնական կյանքի, բարեկեցության և եկամուտների մասին հարցերին։
Առցանց ռեժիմում ամուսնալուծության համակարգն արդեն հակառակորդներ ունի։ Ընտանիքի և ամուսնության պաշտպանները վստահ են, որ նման համակարգը կարժեզրկի ամուսնական միությունը՝ ամուսնալուծությունը դարձնելով չափազանց պարզ ընթացակարգ։









































