Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Իսրայելին խնդրել է զենք մատակարարել իրեն։ Այդ ասին գրել է Քուվեյթում հրատարակվող El Ceride թերթը։
Վերջինիս հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն այդ նպատակով հատուկ ներկայացուցիչ է ուղարկել Իսրայել, որն այնտեղ հանդիպումներ է ունենցել Իսրայելի կառավարության, պաշտպանության նախարարության ու պաշտպանական արդյունաբերության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Այդ հանդիպումներում քննարկվել են նախկինում երկու երկրների միջև գոյություւն ունեցած ռազմական համագործակցության վերականգնման և մասնավորապես Իսրայելի կողմից Թուրքիային զենք մատակարարելու հարցը։
Թուրքական կողմին մասնավորապես հետաքրքրել են անօդաչու թռչող սարքերն ու ամերիկյան արտադրության F-16 ինքնաթիռների պահեստամասերի վաճառքը։










































