Monday, 29 06 2026
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում

Գարեգին Բ-ն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 2-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական հ ամակարգից, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը, կարևորել է առողջապահական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նորին Սրբությունն իր գոհունակությունն է հայտնել մարտի 1-2-ը Երևանում անցկացվող «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովի առիթով` վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն կտա ավելի ընդլայնելու համագործակցությունը նախարարությունների միջև և առկա փորձի փոխանակմամբ կնպաստի առողջապահական ոլորտի խնդիրների հաղթահարմանը:

Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ Բարձրյալի օգնությամբ բարեբեր լինեն առողջապահությանն ուղղված համատեղ ջանքերը, որպեսզի հնարավոր լինի առավել արդյունավետ կերպով պահպանել և վերականգնել մարդկանց ֆիզիկական առողջությունը:

Հանդիպմաը տիկին Վերոնիկա Սկվորցովան, անդրադառնալով հայ-ռուսական պատմական ու միջմշակութային ամուր կապերին և Հայաստան կատարած այցի արդյունքներին, շեշտել է, որ այսօրինակ համագործակցության արդյունքում ստեղծվում են առողջապահական խնդիրների լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:

Զրույցի ընթացքում խոսվել է նաև երկու ժողովուրդների կյանքում առկա մարտահրավերների մասին, ինչպես նաև քննարկվել է առողջապահական ծառայությունների մատուցման բնագավառում նկատվող դրական տեղաշարժերի մասին:

Հանդիպմանը ներկա է եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում