«Ռոմա»-ն նոր պայմանագիր կառաջարկի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտիին մինչև 2017 թվականի հունիսը ժամկետով:
Ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան և հարձակվողը հանդիպել են մարզաբազայում: Տոտին ցանկություն է հայտնել շարունակել ֆուտբոլային կարիերան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ ֆուտբոլից հեռանալուց հետո Տոտին 6-ամյա պայմանագիր կստորագրի «Ռոմա»-ի հետ՝ տարեկան 600 հազար եվրո աշխատավարձով և կզբաղեցնի ակումբի տնօրենի պաշտոնը:








































