«Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կհեռացվի աշխատանքից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Միլանյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է մարզչի աշխատանքից: Այդ մասին հայտնումէ La Gazzetta dello Sport-ը:
Մանչինիի առջև խնդիր էր դրված Չեմպիոնների լիգայի գավաթի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճել: Սկզբում «Ինտեր»-ը գլխավորում էր Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն հետագայում չկարողացավ կայուն արդյունքներ ցուցադրել և այժմ 5-րդն է:
Միլանյան ակումբի սեփականատեր Էրիկ Թոհիրը հիասթափված է թիմի գրանցած արդյուքնքներից, քանի որ նախորդ ամռանը լուրջ գումար է հատկացրել տրանսֆերային գործարքներ իրականացնելու համար:
Նշվում է, որ Մանչինին և Թոհիրը վերլուծել են իրավիճակն ու եզրակացության եկել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլուծարեն պայմանագիրը:







































