2014 թվականի հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում տեղի է ունեցել թշնամու դիվերսիոն հարձակում հայ դիրքապահների վրա: Բախման արդյունքում հայկական կողմն ունեցել է երկու զոհ և մեկ վիրավոր՝ 1995թ. ծնված Ազատ Ասոյան և 1995թ. ծնված Արարատ Խանոյան:
Հարձակումից ողջ մնացած Նորայր Քամալյանի խոսքով՝ նրանք կեսօրին ջուր բերելու նպատակով դասակի հրամանատար, ավագ, 1995թ. ծնված Ռաֆայել Կարապետյանի հրամանով գնացել են ջրի: Վերջինիս հրամանով խումբը զինված չի եղել, զենք եղել է միայն իր մոտ:
Ճանապարհին թշնամու կատարած ոճրագործության արդյունքում զոհվել են շարքային Ասոյանն ու սերժանտ Խանոյանը: Ինքը՝ շարքային Քամալյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, իսկ հրամանատար Կարապետյանը դեռևս չպարզված հանգամանքներում զորամասից դիմել է փախուստի և այժմ հետախուզման մեջ է:
Ռազմական ոստիկանության տվյալներով՝ Կարապետյանը դիմել է փախուստի: Ռազմական ոստիկանությունը վստահեցնում է, որ կարճ ժամանակում հետախուզման մեջ գտնվողը կձերբակալվի և կպատժվի օրենքի ողջ խստությամբ:









































