Հունգարիայում երկու ագրեսիվ ավանակներ հարձակվել են 65-ամյա տղամարդու վրա ու նրան հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Շանդոր Խորվաթը մահացել է, նրա մարմինը հայտնաբերվել է տեղի ֆերմաներից մեկի տարածքում, այս մասին հայտնում է The Sun թերթը:
Թե երբ է տեղի ունեցել դեպքը՝ հայտնի չէ, սակայն հունգարական ԶԼՄ-ները դրա մասին գրել են մի քանի օր առաջ:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տղամարդու վրա հարձակված ավանակներին մոտ ապագայում կքնեցնեն:
Հայտնի չէ նաև՝ Խորվաթին արդեն հուղարկավորե՞լ են, թե՞ ոչ:
Ենթադրվում է, որ ավանակները նրան գցել են սկուտերից, երբ նա ուղևորվում էր ֆերմա: Վայր գցելով թոշակառուին՝ կենդանիները սկսել էին նրան կծել ու սմբակներով հարվածել: Վարկածներից մեկի համաձայն՝ կենդանիները հարձակվել են տղամարդու վրա, քանի որ նա ներխուժել էր նրանց տարածք:








































