Friday, 26 06 2026
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան

Սերժ Սարգսյանի խոսքը նախագահական նստավայրի աշխատակազմն անտեսել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագիծը երեկ այդպես էլ չհրապարակվեց, ինչը նշանակում է, որ նախագահական նստավայրի աշխատակազմը, մեղմ ասած, անտեսել է Սերժ Սարգսյանի կողմից դեռևս փետրվարի 10-ին ստորագրված «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» անվանումով հրամանագրի պահանջները:

Այդ հրամանագրի 1-ին հավելվածի 1-ին կետի համաձայն՝ նոր ԸՕ նախագիծը պետք է խորհրդարան ուղարկվեր մինչև այս տարվա մարտի 1-ը: Սակայն երեկվա դրությամբ այդ նախագիծը խորհրդարան չէր ուղարկվել, քանի որ մինչ այդ այն ոչ էլ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել: Հիշեցնենք, որ նախագծի մշակման գործը հանձնարարված էր նախագահի աշխատակազմին կից ստեղծված իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհդին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ նոր ԸՕ նախագծի մի քանի առանցքային խնդիրների շուրջ ՀՀ իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Մասնավորապես, ՀՀ իշխանությունները չեն կարողանում միաժամանակ երկու խնդրի լուծում համատեղել, որպեսզի հա՛մ կարողանան ընտրական նոր օրենսգրքով առաջարկվող լուծումները եվրոպացի փորձագետների սրտով անել, հա՛մ էլ հետագայում հնարավոր լինի ընտրությունների ելքը վերահսկել:

Այն տարբերակները, որոնցով հնարավոր կլինի ընտրությունների ելքը վերահսկել, այնպիսի խայտառակ պատկեր են կանխատեսում, որ ոչ մի եվրոպական կառույց նման պայմաններում չի համաձայնի ընտրությունների արդյունքներն ընդունել, առավել ևս նոր համակարգի վրա փող ծախսել:

Իսկ ընտրությունների կազմակերպման, այսպես կոչված, ոչ խնդրահարույց մոտեցումներն էլ նվազեցնում են ընտրությունների վերահսկման, կեղծման հնարավորությունները, այսինքն՝ իշխանությունների համար լուրջ վտանգներ են պարունակում: Արդյունքում, ՀՀ իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվում ինչպես վարվել: Դրա համար անգամ Սերժ Սարգսյանի հրամանագիրն անտեսվեց»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում