Ղրղզստանի իշխանությունները մտադիր են չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի հետ համագործակցության համաձայնագիրը՝ Մանաս նախկին ավիաբազայի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով հանրապետության կառավարության մամլո ծառայությունը:
Ներկայում նախկին ավիաբազայում գտնվում է տարանցիկ բեռնափոխադրումների կենտրոն:
Պայմանագիրը չեղյալ կհայտարարվի 2014թ. հունիսի 11-ին, որը ենթադրում է նաև չեղյալ հայտարարել Մանաս բազայի հետ կապված ցանկացած տեսակի անշարժ գույքի և բոլոր օբյեկտների վերաբերյալ համաձայնագրերը: Կառավարությունը նախագիծը կփոխանցի խորհրդարանի հաստատմանը:






































