Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Իրանում նավթի արդյունահանման սառեցման հարցում կկիրառվի անհատական մոտեցում։
Նա համոզված է, որ արդյունահանման սառեցման մասին համաձայնագիրն արդյունավետ կլինի նաև առանց Իրանի համաձայնության. «Իրանն այսօր բավական բարդ իրավիճակում է, քանի որ նա գտնվում է իր արդյունահանման ամենացածր մակարդակի վրա։ Այդ պատճառով էլ իմ կարծիքով կարելի է նրա հանդեպ կիրառել անհատական մոտեցում՝ առանձին որոշմամբ»։









































