France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պահանջում է ամբողջովին փակել Թուրքիայի ու Սիրիայի միջև սահմանը։ Այդ մասին Ժնևում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բնականաբար ո՛չ հրադադարի մասին համաձայնագրում, ո՛չ քաղաքական կարգավորման գործընթացում տեղ նախատեսված չէ ահաբեկիչների համար։ Խաղաղության բանակցությունների համար չափազանց կարևոր է ահաբեկիչների մատակարարման աղբյուրներն արտերկրից կտրելը։
Այդ պատճառով էլ կարևոր է փակել թուրք-սիրիական սահմանը, քանի որ ծայրահեղականները դրանով են ստանում զենք, այդ թվում նաև հումանիտար շարասյունների միջոցով»։









































