Աշխարհում ծխախոտի խոշորագույն արտադրողի՝ British American Tobacco կորպորացիայի ռուսական ստորաբաժանումների դեմ հարուցվել է 3 քրեական գործ՝ 335 մլն ռուբլի հարկ չվճարելու փաստով: Այս մասին գրում է «Իզվեստիան»:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ընկերության ստորաբաժանումները չեն վճարել 2008 և 2009 թվականների հարկերը:
Կորպորացիայի ներկայացուցիչները թերթին հայտնել են, որ ոչինչ չգիտեն հարուցված գործի մասին: «Մեզ ոչնիչ հայտնի չէ ինչ-որ քրեական գործ հարուցելու մասին, և քննչական կոմիտեից այդ մասին ոչ մի տեղեկություն չենք ստացել»,- հայտարարել է «ԲԱՏ Ռոսիա»-ի կորպորատիվ հարաբերությունների տնօրեն Ալեքսանդր Լուտին:
«Քրեական գործի հարուցման ոչ մի առիթ չկա, քանի որ բացակայում է հանցակազմը: Հարկային մարմինների պահանջները, որոնք մենք հիմա վիճարկում ենք դատարաններում, ամբողջությամբ բավարարել ենք»,- ասել է Լուտին:








































