Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

«Կոռեկտ չի համարում» վարչապետից հետո խոսել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը:

Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը «կոռեկտ չի համարում» անդրադառնալ ռուսական գազի գնի թանկացման հնարավոր հետևանքներին մեր բյուջեի վրա, այն բանից հետո, երբ գազի գնի մասին խոսել է վարչապետը:  Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը կառավարության աշխատակազմի ղեկավարն էր և ոչ վաղ անցյալում ՀՀԿ-ական դարձավ:

– Պարոն Սարգսյան, Դուք բավական երիտասարդ եք, կարծում եք` Ձեր փորձառությունը կբավարարի՞ նախարար աշխատելու, այն էլ այս իրավիճակում, ուր թևակոխում է երկիրը` գազի գնով պայմանավորված սպասվող թանկացումների և այլնի հետ կապված:

– Դուք կարծում եք, որ չի՞ բավարարի: …Ինչո՞ւ կամ ո՞ւմ համեմատ եմ երիտասարդ:

– Հնարավո՞ր է` Դուք պարզապես լինելու եք կատարող նախարար, ուղղակի վարչապետի որոշումներն եք կատարելու:

– Առաջինը` իսկ դրանում ինչ-որ վատ բան կա՞, երկրորդը` ցանկացած նախարար աշխատում է առաջնորդվելով կառավարության ծրագրով, նախագահի և վարչապետի հանձնարարականներով: Ցանկացած նախարար աշխատում է` հիմք ընդունելով այն կառավարության ծրագիրը, որը հաստատում է ԱԺ-ն, որի քննարկմանն ենք մենք այսօր մասնակցում:

– Պարոն նախարար, ԱԺ-ում խոսվում է գազի գնի թանկացման և դրան հետևող հնարավոր թանկացումների մասին…

– Ես կարծում եմ` բոլոր էդ հարցերի պատասխանը վարչապետը տվեց:

– Կուզենայի Ձեր կարծիքն իմանալ, թե ի՞նչ վայրիվերումներ են մեզ սպասվում ֆինանսական ոլորտում:

– Ես կարծում եմ, որ գազի գնի հետ կապված բոլոր հարցերին այսօր հանրապետության վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավորների համար:

– Ասել է թե` Դուք ասելիք չունե՞ք:

– Այս պահին ես կարծում եմ, որ դա կոռեկտ չի լինի:

– Պարոն Սարգսյան, Դուք Ձեր կարիերայի որոշակի փուլում որոշեցիք, որ պետք է հանրապետական դառնաք: Ասել է թե` դեռ այն ժամանակ նախապատրաստվում էիք, որ հնարավոր է նախարա՞ր դառնաք:

– Ճիշտն ասած` կուսակցությանն անդամագրվելը ես չեմ կարծում, որ որևէ կապ ունի այս կամ այն նշանակումների հետ` կոնկրետ իմ պարագայում: Ես կուսակցությանն անդամագրվել եմ, որովհետև կիսել եմ կուսակցության գաղափարախոսությունը: Բավական երկար համագործակցություն եմ ունեցել կուսակցության հետ և ինչ-որ պահի դարձել եմ նաև կուսակցության անդամ:

– Սակայն Դուք փաստորեն ՀՀԿ գաղափարախոսությունը կիսեցիք այն ժամանակ, երբ պաշտոն ունեցաք կառավարությունում, դարձաք աշխատակազմի ղեկավար:

– Ոչ, մինչև էդ բավական երկար ժամանակ ես համագործակցել եմ ՀՀԿ-ի հետ:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում