«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան Հայաստանի խնդիրների հետ որևէ առնչություն չունի:
«Կոալիցիա-կոալիցիա խաղը մենք խաղում ենք արդեն վաղուց, և չի կարելի ասել, որ այդ խաղը հորինել են հայերը: Այդ խաղը մեզ հրամցրել են դրսից, մենք այդ խաղը խաղում ենք, և վերջին անգամ 99թ. փորձեցինք ստեղծել մեր պատկերացումներին համապատասխան կոալիցիա, բայց մեզ ասացին՝ չի կարելի, ասացին, որ կոալիցիա կարելի է ստղեծել միայն այլ օրենքով, և արդեն 99թ. դասերը ստացած՝ մինչև այսօր մենք ստեղծում ենք նույն կոալիցիաները. ինչպես ավելի արդյունավետ թալանել սեփական երկիրը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Ա. Մանուչարյանը:
Նա նշեց, որ աշխարհի որակը փոխվել է, երբ մարտի 1-ին հայ ժողովուրդը որոշեց իր կյանքը փոխել. «Սկսվեց համաշխարհային Մարտի 1: Դրանց հետո աշխարհում կազմվում են միայն մարտիմեկյան կոալիցիաներ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































