Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, որն այսօր Բաքվում մասնակցել է «Հարավային գազային միջանցք» նախագծի Խորհրդատվական խորհրդի երկրորդ նիստի աշխատանքներին, հայտարարել է, որ իրենք մշտապես աջակցել են այդ նախագծի իրագործմանը։
Նրա խոսքերով՝ «Հարավային գազային միջանցք»-ը ներդրում կունենա ոչ միայն էներգակիրների դիվերսիֆիկացման, այլև՝ էներգետիկ անվտանգության քաղաքական-տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից.
«ԵՄ-ի անունից շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին, այդ գործընթացում ներդրում ունենալու համար։ «Հարավային գազային միջանցք»-ը նոր փուլ է ԵՄ-ի ու Ադրբեջանի հարաբերություններում»։












































