ԱՄՆ նոր նախագահի ընտրությունները չեն տանի Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում զգալի դրական փոփոխությունների, սակայն Ռուսաստանը հաստատում է բոլոր ուղղություններում համագործակցության վերսկսման պատրաստակամությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցության Վաշինգտոնի հետ, եթե ԱՄՆ-ի գործընկերները համապատասխան ցանկություն ունենան։
«Մենք ընդգծում ենք մեր պատրաստակամությունը ցանկութան և քաղաքական կամքի առկայության դեպքում աշխատելու կառուցողական, այդ թվում՝ երկկողմ օրակարգով»,- ասել է նա։









































