Կալիֆոռնիայի ոստիկանները ձերբակալել են 20-ամյա 2 երիտասարդի, ովքեր մեքենաների առևանգման մեջ են կասկածվում: Հանցագործներից մեկը իր բջջային հեռախոսով պատահաբար հավաքել է 911՝ արտակարգ ծառայությունների կենտրոն, որի ժամանակ դիսպետչերը 35 րոպե լսել է, թե ինչ են պատրաստվում անել ընկերները: Այս մասին հաղորդում է ABC News 10 հեռուստաալիքը:
Մասնավորապես, նա լսել է, թե ինչպես են 2 երիտասարդները թմրանյութ ձեռք բերելու ծրագիր կազմում: Նրանք մեքենա են առևանգել, ինչի համար կոտրել են մեքենայի ապակիներից մեկը: Մեքենայի մեջ հայտնաբերվել են բժշկի դուրս գրած դեղահաբեր, որոնք թմրանյութի ազդեցություն են թողնում:
Դիսպետչերը կռահել է, թե ուր են գնում կասկածյալները, և հայտնել է ոստիկանությանը:
Հանցագործները շատ են զարմացել, երբ իմացել են, թե ինչպես են հայտնվել ոստիկանության թիրախում:









































