Չելսիի ամենամյա ծաղկային շոուն, որն այս տարի նշում է 100-ամյակը, Լոնդոնում լայն հասարակության համար այսօր կբացվի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երկուշաթի գեղեցիկ այգիներով կարողացել են հրապուրվել լրագրողներն ու պատվավոր հյուրերը, որոնց թվում եղել են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ ІІ-ն ու նրա ընտանիքի անդամները:
Շոուին, որը կտևի մինչև մայիսի 25-ը, մասնակցել է 500 մարդ՝ դիզայներներ, բուսաբաններ, ձեռնարկատերեր և մի շարք ընկերություններ: Վետերանների համար թագավորական հիվանդանոցի շուրջ գտնվող այգում ստեղծվել են 15 դեկորատիվ այգիներ, հայտնվել են 150 ցուցահանդեսներ և խանութներ:
Ակնկալվում է, որ այս տարի այնտեղ կայցելեն ռեկորդային թվով հյուրեր (շուրջ 165 հազար):






































