ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 7-8-ը Կալիֆոռնիայում կհանդիպի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո ծառայությանը:
Դա Օբամայի առաջին հանդիպումն է ՉԺՀ նոր ղեկավարի հետ:
«Կողմերը կքննարկեն երկկողմ, ինչպես նաև նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր»,- նշվել է հաղորդագրության մեջ:











































