Apple ընկերությունը հետաձգել է նոր արտադրանքների շնորհանդեսը՝ փոխանցում է Re/Code-ը։ Սպասվում է, որ միջոցառումը կկայանա մարտի 21-ին կամ այդ ամսաթվից հետո մեկ շաբաթվա ընթացքում։
Տեղեկությունը դեռևս չի հաստատվել Apple-ի կողմից։ Շնորհանդեսը տեղափոխվում է մարտի 15-ից։
Մարտի շնորհանդեսին ամերիկյան կորպորացիան չի ներկայացնի նոր արտադրանքներ, այլ կներկայացնի գոյություն ունեցողների լրամշակված և բարելավված տարբերակները։









































