«Քաղաքացիական պայմանագիր»-ը Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը՝ համոզված լինելով, որ նա հաղթելու հիմնական հավակնորդն է այս ընտրություններում:
«Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջնորդվում է «Հաղթանակ կամ ոչինչ» կարգախոսով: Քաղաքականության մեջ հարյուր տոկոսանոց երաշխիքներ չեն կարող գոյություն ունենալ, բայց մի բան է, երբ որ դու մի գործընթացի ես գնում՝ դրա հաջողության համար ունենալով ինստիտուցիոնալ նախապայմաններ, և ուրիշ բան է, երբ որ մարդկանց հաղթանակ ես խոստանում ուղղակի առանց դրա քաղաքական նախադրյալներն ունենալու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ընտրողին կոչ ենք անում, որ մասնակցի ընտրություններին և քվեարկի մեր թեկնածուի օգտին, և մենք խոստանում ենք, որ ունենք անհրաժեշտ թիմը, անհրաժեշտ ինստիտուցիոնալ կառույցը ընտրողի տված քվեն պահելու համար. սա է ամբողջ տրամաբանությունը, երբ որ մենք ասում ենք, որ մարդկանց չենք տանելու դեպի պարտություն»:
Ն. Փաշինյանը, անդրադառնալով առկա վախի մթնոլորտին, նշեց հաղթահարման միջոցներ. «Կա մի գազան՝ իշխանություն անունով, որը հարձակվում և կծում է մարդկանց: Սա նշանակում է, որ մենք մեր կողմնակիցներին պետք է կարողանանք անհրաժեշտ հեռավորության վրա պահել և այդ գազանին շղթայելով՝ սահմանափակել, որ չհարձակվի»: Երկրորդ միջոցը, ըստ Փաշինյանի, մարդկանց մեջ պոզիտիվ տրամադրություններ առաջացնելն է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































