Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվելու է իր զբաղեցրած պաշտոնից: Այդ մասին Պերեսը հայտարարել է Մադրիդում հրավիրած հատուկ մամլո ասուլիսի ժամանակ:
Պերեսը միաժամանակ հայտարարել է, որ ակումբը նախնական համաձայնություն չունի որևէ այլ մարզչի հետ` ակումբը գլխավորելու կապակցությամբ:
«Մոուրինյոն չի հեռացվել: Սա փոխհամաձայնություն է համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Եկել է ժամանակը, որպեսզի մենք քայլենք տարբեր ճանապարհներով»,- հայտարարել է Պերեսը:







































