1946 թ. այս օրը ծնվել է երգչուհի Շերը: Հայկական արմատներ ունեցող երգչուհու իսկական անունը Շերլին Սարգսյան Լա Պիեռ է: Երբ Շերը 16 տարեկանում փախավ տնից սրճարանում բեք-վոկալիստուհի աշխատելու համար, այնտեղ նա ծանոթացավ ապագա ամուսնու՝ Սոնի Բոնոյի հետ: 2 տարի անց ամուսնանալով՝ նրանք ստեղծեցին «Սոնի և Շեր» դուետը:
1965 թ. նրանք ձայնագրեցին I Got you Baby թրեքը: Այդ ընթացքում Շերը երգեր էր ձայնագրում, շոու վարում և նկարահանվում ֆիլմերում («Դիմակ», «Լուսնի իշխանությունը», «Իստվիկյան կախարդները», «Ջրահարսերը»), իսկ 1984 թ. «Սիլքուվուդ» ֆիլմում իր դերի համար նա նույնիսկ «Օսկարի» հավակնորդ է եղել։







































