Չնայած Աբովյանի Ս. Հովհաննես եկեղեցու բացման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ջերմագին ողջագուրվելուն ու դրանից հետո արած հայտարարությանը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու ԱԺ ներկայացված կառավարության ծրագրին: Մեր որոշ աղբյուրների փոխանցմամբ` ԲՀԿ-ում այդպիսի որոշում կա: Այլ հարց է` ինչպես կքվեարկեն ԲՀԿ գործարարները:
Նշենք նաև, որ վարչապետի ելույթի ժամանակ ԲՀԿ-ականները հիմնականում լքեցին դահլիճը:
Որոշ տեղեկություններով` կառավարության ծրագրին դեմ են քվեարկելու նաև «Ժառանգությունը», ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը: