Ծիծաղի առաջացրած նույնիսկ աննշան աղմուկը կարող է խաթարել սրտանոթային ռիթմը և սրտի նորմալ աշխատանքը: Այս մասին են վկայում շվեդ գիտնականների ուսումնասիրությունները:
Այս խնդրի ուսումնասիրմանը 110 կամավորներ են մասնակցել։ Սրտի ռիթմը չափելու համար նրանց շարժական մոնիտորներ են բաժանել: Այդ սարքավորումը թույլ է տվել մասնագետներին մանրամասն ուսումնասիրել տարբեր աղմուկների ազդեցությունը սրտանոթային համակարգի վրա:
Սրտի ռիթմի արագացումը տեղի է ունենում արդեն 65 դեցիբել մակարդակի աղմուկի՝ բարձր ձայնով վեճի կամ ծիծաղի ժամանակ: Դրանից բացի, աղմուկը բացասական ազդեցություն է ունեցել կամավորների նյարդային համակարգի վրա: Պարզվել է նաև, որ աղմուկի ցածր մակարդակը նպաստել է արյունատար անոթների թուլացմանը և սրտի կրճատման հաճախականության նվազմանը:
Մասնագետները կարծում են, որ ամենից շատ տուժում են այն մարդիկ, ովքեր դժվար են տանում աղմուկը: Նրանք ամենից շատ պետք է հոգ տանեն իրենց սրտի մասին:
Հիշեցնենք, որ Հարվարդի բժշկական դպրոցի աշխատակիցները հայտարարել էին, որ բարկության բռնկումները վտանգավոր են առողջության համար:









































