Հասարակական կազմակերպություններից մեկը հարցում է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, և պարզվել է, որ Վենետիկի հանձնաժողովն արդեն ստացել է Ընտրական օրենսգրքի փաթեթը և պետք է եզրակացություն տա: Դեռևս ԱԺ չներկայացված, փաստորեն, ԸՕ-ն փաթեթն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում փաստի առնչությամբ նշեց, որ ուղարկվել է ոչ թե վերջնական տարբերակ, այլ այն առաջարկությունները, որոնք կարող են լինել. «Եվ-և-երով, կամ-կամ-երով ուղարկվել են քննարկման առարկա խնդիրների վերաբերյալ առաջարկներ, Վենետիկի հանձնաժողովը մեզ ուղղություն կտա, թե ավելի շատ որ ուղղությամբ պետք է գնանք»:
Նրա խոսքով՝ հավանաբար կառավարության հաջորդ նիստում արդեն մեկ տարբերակ կլինի, որը նույպես վերջնական չի լինի. «Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն այստեղ քննարկումների ժամանակ»:
Մանրամասները՝ տեսանյութում: