Իսրայելն անհանգստացած է Սիրիային C-300 համալիրների մատակարարումներով։ Համենայնդեպս, մեկ C-300 զենիթահրթիռային համալիր վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանից Սիրիա ուղարկվել է, կարծում են իսրայելական աղբյուրները: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Իսրայելն այս կապակցությամբ իր անհանգստությունն է արտահայտում, քանի որ Սիրիայի ռեժիմը մտադիր է այդ համալիրներն օգտագործել ընդդեմ իսրայելական օդուժի, որը գործում է «Լիբանանի վրա»: Կամ էլ դրանք կարող են փոխանցվել ահաբեկչական «Հըզբոլլահ» շարժմանը:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի Սիրիային վերոնշյալ համալիրները տրամադրել, քանի որ պայմանագիրը ստորագրված է եղել մինչև պատերազմը:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել դադարեցնել դրանց մատակարարումը Սիրիային:











































