Հարավային Կորեայի կառավարությունը, հրթիռի արձակման հետ կապված, կոչ է արել Փխենյանին դադարեցնել լարել իրավիճակը թերակղզում, տեղեկացնում է «Ռենխապ» գործակալությունը:
Երկուշաբթի օրը, հղում կատարելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին՝ «Ռենխապ» գործակալությունը տեղեկացրել է, որ Հյուսիսային Կորեան դեպի Ճապոնական ծովը երկու փոքր շառավղի հրթիռներ է արձակել: Հյուսիսային Կորեան արդեն երրորդ օրն է՝ կարճ տարածության հրթիռներ է բաց թողնում:
«Թեև դրանք թեստային հրթիռներ են կամ երկրի ռազմական ուժն են ցուցադրում, Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իրավիճակի սրումը»,- ասել է նախարարի մամլո քարտուղարը՝ մեջբերելով Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի բառերը: Նա տեղեկացրել է նաև, որ նախագահ Պակ Կին Խեն ժամանակին տեղեկացվել է հրթիռի արձակման մասին, և երկրի պաշտպանության նախարարությունը հետևում է դեպքերի զարգացմանը:









































