Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է փողոցային գողություն կատարելու մեջ: Հանցագործը թարմ հետքերով հայտնաբերվել է հանգամանքների բերումով. փախուստի պահին նրան վրաերթի է ենթարկել հասարակական տրանսպորտը
Տուժած գողին նախ՝ տեղափոխել են հիվանդանոց, իսկ անհրաժեշտ բժշկական օգնությունից հետո՝ հանձնել ոստիկաններին, գրում է The New York Daily News-ը:
Հանցագործությունն ու նրա նկատմամբ արդարադատությունը հաստատվել էր կանգառում տեղադրված տեսախցիկների միջոցով:
Նախ՝ տղամարդը մոտենում է կնոջն ու քաշում նրա ձեռքի սարքից, ապա կարճատև պայքարից հետո կնոջ բջջայինը հայտնվում է նրա ձեռքում, ու գողը շտապում է հեռանալ: Նա քայլ է անում ու ենթարկվում ավտոբուսի հուժկու հարվածին:
Հանցագործությունը կատարվել է մայիսի սկզբին, սակայն գողության մաին տեսանյութը միայն հիմա է հայտնվել համացանցում:









































