ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի ջանքերի շնորհիվ հաստատված հրադադարի ռեժիմի առաջին օրը բռնությունների մակարդակի նվազեցման փաստը, տեղեկացնում է TASS-ը:
«Սա ընդամենը հրադադարի առաջին օրն է. առայժմ ռազմական գործողությունների դադարեցումը հանգեցրել է բռնությունների մակարդակի կրճատմանը»,- հայտարարել է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ սիրիական հակամարտության կողմերի վրա ազդեցություն ունեցող երկրները «գործողության մեջ են դրել մեխանիզմ, որի նպատակը լարվածության թուլացումը և հրադադարին աջակցելն է»:







































