Թուրքիան չի պահպանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2268 բանաձը, Սիրիայի տարածքի գնդակոծումները շարունակվում են: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայում սիրիական Քրդստանի ներկայացուցչության ղեկավար Ռոդի Օսմանը:
«Թել-Աբյադ քաղաքի Գիր Սիպի շրջանի վրա հարձակումը ցույց տվեց, որ Թուրքիան չի պատրաստվում պահպանել ՄԱԿ-ի ԱԽ 2268 բանաձևը: Թել-Աբյադում ԴԱԻՇ-ի վրա հարձակումների հետ միաժամանակ Թուրքիան շարունակել է քրդերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի սահմանամերձ շրջանների հրետակոծումները: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի այդ երկրին»,- հայտարարել է Օսմանը:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ իրենց իրավունք են վերապահում չպահպանել հրադադարի ռեժիմը Սիրիայում, եթե այնտեղից Թուրքիայի համար սպառնալիք լինի:







































