Մեծ Բրիտանիան հայտնել է, որ 2015թ. տիեզերք կուղարկի առաջին տիեզերագնացին: Ռազմական ուղղաթիռի նախկին օդաչու Թիմ Փիքը կես տարուց կթռչի Միջազգային տիեզերակայան:
Միջազգային տիեզերակայանում նա պետք է անցկացնի մի շարք գիտական փորձարկումներ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թիմ Փիքը կլինի Մեծ Բրիտանիայի առաջին ներկայացուցիչը, ով կթռչի տիեզերք: Ծագումով բրիտանացի տիեզերագնացները, ովքեր ավելի վաղ դուրս էին եկել ուղեծիր, եղել էին կամ ԱՄՆ քաղաքացիներ, կամ տիեզերք էին թռել մասնավոր եղանակով:
Փիքի մասնակցությունը Միջազգային տիեզերակայանին Լոնդոնին կարժենա 24 մլն դոլար:
Իշխանությունները հայտարարել են, որ իրենց կատարած ծախսերը արդարացված կլինեն, եթե նրա թռիչքը դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնի ճշգրիտ գիտությունների ու տիեզերքի ուսումնասիրության հանդեպ:









































