Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում՝ «Վոլֆսբուրգ» – «Բավարիա» հանդիպմանը դառնալով գոլի հեղինակ՝ մյունխենցիների ու Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է Լևերկուզենի «Բայեր»-ի նախկին ֆուտբոլիստ Ուլֆ Կրիստիանի ցուցանիշը, ով 1998/1999թթ. մրցաշրջանում Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասն է ուղարկել 6 գնդակ:
Սա Բունդեսլիգայի լավագույն ցուցանիշն է, որ ֆուտբոլիստը կարողանում է նույն մրցաշրջանում նույն թիմի դեմ երկու խաղերի արդյունքում 6 գոլ հեղինակել:
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Վոլֆսբուրգ» առաջին խաղում Լևանդովսկին 9 րոպեում 5 գոլ էր խփել:








































