Monday, 13 05 2024
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ

Քաղաքական բուքմեյկերություն. ով քանի տեղ կունենա խորհրդարանում

Հայաստանում բուքմեյքերությունը վաղուց է զարթոնք ապրում, ինչը միանգամայն բնական է` եթե հասարակության արտադրողական և ստեղծագործական պոտենցիալը խեղդում են մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, ապա հասարակությանը մնում է միայն տրվել վիճակախաղին: Առայժմ զարմանալի է, որ բուքմեյքերությունը շրջանցում է քաղաքական թեմաները: Մինչդեռ ամենայն հավանականությամբ դա շատ պոպուլյար կլիներ, առավ, ևս այժմ, երբ գրեթե բոլորը սկսել են կանխագուշակություններ անել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությանը որ ուժը ինչքան ձայն կտանի, ով կանցնի խորհրդարան, քանի մանդատ կստանա, և այլն: Եթե առանց խաղադրույքների և գործակիցների սահմանման, պարզապես էնտուզիազմի վրա կառուցվում են լայնամասշտաբ կանխագուշակումներ, կարելի է պատկերացնել, թե ինչ բում կլինի, եթե հանկարծ խաղադրույքներ և գործակիցներ սահմանվեն:

Իսկ եթե լուրջ, ապա առնվազն զարմանալի է, որ ներկայումս կատարվում են այդպիսի կանխագուշակություններ. ՀՅԴ-ն չի անցնի, ՀԱԿ-ը կանցնի, «Ժառանգություն»-ը կանցնի կամ չի անցնի, Կարապետիչին այսքան կգրեն, «Բարգավաճ»-ին երկրորդ, թե երրորդ տեղ կտան: Այդ ամենի մասին կանխագուշակությունները բացարձակապես կապ չունեն հայաստանյան իրականության հետ: Բանն այն է, որ Հայաստանում իրադարձությունները բավական դինամիկ ընթացքով են զարգանում և կրում փոփոխություններ: Ընդ որում, դրանք ակնհայտորեն կրում են ոչ միայն ներքին գործոններով, այլ նաև արտաքին գործընթացներով պայմանավորված փոփոխություններ: Այդպիսի իրավիճակում, պարզապես սիրողականություն է ներկայումս խորհրդարանի ինչ որ պատկեր գծելը, եթե առկա ներքաղաքական գործընթացի պատկերը ամեն պահի ենթակա է շրջադարձային փոփոխության: Առավել հավանականն այն է, որ Հայաստանի գալիք խորհրդարանի պատկերը պարզ դառնա ամենավերջին պահին, ասենք ձայները հաշվելու պահին:

Ի վերջո, որքան էլ որ Հայաստանում հասարակությունը ազդեցություն չունի ներքաղաքական գործընթացների վերջնարդյունքի, հատկապես ընտրությունների պաշտոնական արդյունքի ձևավորման վրա, միևնույն է, հասարակության գործոնը ոչ ոք և երբեք չի կարող անտեսել, ու այն թերևս չի էլ անտեսվել Հայաստանում: Ինչքան էլ իշխանությունները ընտրությունների պատկերներ են գծել և սցենարներ կազմել, միևնույն է, միայն վերջին պահին է որոշվել` իրականացվում է սցենարը, թե հընթացս փոփոխության ենթարկվում: Իսկ դա էլ պայմանավորվել է այն պատկերով, որ արձանագրվել է ընտրության օրվա ընթացքում: Հետևաբար, արդեն այսօրվանից արվող դատողությունները, թե այս ուժին տեղ կտան, մյուսին չեն տա, սրան առաջին կտան, նրան երկրորդ, մյուսին երրորդ, գտնվում են թերևս առավելապես ժամանցային տիրույթում և չունեն պրակտիկ քաղաքագիտական և քաղաքական զգալի արժեք:

Փոխարենը, կարծես թե, մեծ է դրանց քարոզչական գինը, քանի որ արդեն այժմվանից դասավորելով և բաշխելով խորհրդարանական տեղերը, այդ կանխատեսումների հեղինակները կամա, թե ակամա կարող են ազդել հասարակության տրամադրության վրա և ձևավորել «դատապարտվածության» համընդհանուր մթնոլորտ, հասարակությանը ներշնչելով, թե ամեն ինչ արդեն որոշված է և ինքն անելիք չունի ընտրության գործընթացում: Հայաստանի խորհրդարանի պատկերը, անգամ եթե կեղծվի հասարակության ընտրությունը, մեծապես կախված է լինելու նրանից, թե ով ինչպես կաշխատի հասարակության հետ և ինչպես կպահի իրեն հասարակությունը քվեարկության օրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում