Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան կարող է մասնակցել Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը, տեղեկացնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ դարպասապահն ապաքինվել է վնասվածքից և մարզվել թիմի այսօրվա մարզմանն առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում կայանալիք հանդիպումը տեղի կունենա կիրակի` փետրվարի 28-ին, Երևանի ժամանակով 18:05-ին:







































