Երաժիշտ Ռոդ Ստյուարթը 34 տարվա մեջ առաջին անգամ դարձել է բրիտանական հիթ-շքերթի առաջատար՝ հաղորդում է The Daily Express-ը: Երգիչը նման հաջողության է հասել իր նոր՝ Time ալբոմի շնորհիվ:
68-ամյա Ստյուարթի խոսքով՝ ինքն ապշած է: «Դա ապացուցում է, որ ծեր ջութակում դեռ շատ երգ կա: Շնորհակալություն»,- ասել է երաժիշտը:
Ալբոմի մեջ ներառված 12 կատարումներից 11-ի հեղինակը Ստյուարթն է: Նա խոստովանել է, որ հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ իր նոր ալբոմում անձնականից շատ բան կա:
«Ես երջանկությունից յոթերորդ երկնքում եմ»,- ասել է նա:
Երգիչն առաջին անգամ բրիտանական չարտերի առաջատար է եղել 1971թ.՝ Every Picture Tells A Story ալբոմով:





































