Լոնդոնի «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ում անունը վերջերս նշվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում, կարող է փոխարինել Ռոյ Հոջսոնին Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Հոջսոնի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է «Եվրո-2016»-ի ավարտից հետո:
Մրցաշարի շրջանակներում թիմի անհաջող ելույթի դեպքում երկրի ֆուտբոլի միությունն անմիջապես պայմանագիր կառաջարկի պորտուգալացի մասնագետին, ով վաղուց է ցանկանում ուժերը փորձել միջազգային ասպարեզում:








































