Լոս Անջելեսում խարդախության համար բժիշկ Քրիստին Դենիելին դատապարտել են 14 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը: Ինչպես պարզել է քննությունը, բժիշկը իր հիվանդներին առաջարկել է բուսական հավելում, որն իբր բուժում է վերջին փուլում գտնվող քաղցկեղը, դիաբետը, ցրված սկլերոզը և այլ հիվանդություններ:
Բուժման 6 ամսվա կուրսն արժեցել է 100 հազար դոլար:
Անօրինական ճանապարհով 58-ամյա Դենիելն ընդհանուր առմամբ աշխատել է մոտ 1 միլիոն դոլար: Դատարանը բժշկին մեղավոր է ճանաչել 11 կետից բաղկացած մեղադրանքում, այդ թվում՝ հարկերից խուսափելու և վկաների վրա ճնշում գործադրելու մեջ:








































