Մերձմոսկվայի Օբրազցովո գյուղում սպանվել է ՀՀ քաղաքացի, հաղորդվում է մեկ վիրավորի մասին։
Կրծքավանդակին հրազենային 4 վնասվածքով զոհի մարմինը գտել են «Օխոտնիչի դվորիկ» սրճարանի մոտ՝ Lexus մակնիշի մեքենայում:
«Մոսկովսկի կոմսոմոլեցի» տվյալներով՝ սպանվածը «Մեդկոմ» ՍՊԸ-ի տնօրեն` 32-ամյա Սերգեյ Մկրտչյանն է: Վիրավորը նրա թիկնապահն ու ընկերն է, որը ոտքի շրջանում վնասվածքով հոսպիտալացվել է և արդեն ցուցմունք է տվել կրակողի դեմ՝ նկարագրելով նրան։ Պարբերականը հնարավոր է համարում բիզնեսում մասնաբաժին ստանալու համար սպանության իրագործումը։
Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գործարարի սպանությունը։ Տեսանյութը ներկայացնում է 360tv.ru-ն։