Երկուշաբթի Իրանում կայացել է հակաօդային պաշտպանության նոր համակարգի արտադրության գործարանի բացման արարողությունը, որին մասնակցել է երկրի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքերով՝ հայրենական արտադրության Herz 9 անվանումով նոր համակարգը սերիական արտադրություն կունենա: Այդ համակարգը կարող է ավտոմատ կերպով հայտնաբերել փոքր բարձրության վրա գտնվող թիրախները, և այն շարժական է։
Անցած շաբաթ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրանը ծրագրում է ներկայացնել պաշտպանության ոլորտի 5 նոր նվաճումներ:











































