Իրանի խորհրդարանականները հաստատել են 2013թ. ազգային բյուջեն՝ այն կավելանա շուրջ 6.5 միլիարդ դոլարով:
Արդյունքում Իրանի բյուջեն կկազմի շուրջ 595 միլիարդ դոլար, ինչը նշանակում է տարեկան կտրվածքով 22% աճ՝ հաղորդում է IRNA գործակալությունը:
Փետրվարի 27-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակազմը խորհրդարանին ներկայացրել է ազգային բյուջեի օրինագիծ իրանական օրացուցային տարվա՝ 1392թ. համար, որը սկսվել է մարտի 21-ին: Օրինագիծը նախատեսում է նավթի վաճառքից ստացված եկամուտների 40% նվազում՝ ավելի վաղ կանխատեսվող ցուցանիշների համեմատ:









































