Չինաստանի Սիչուան մարզից Լյու Չանը, որին 5 տարեկանում մանկապարտեզի ճանապարհին առևանգել էին, 23 տարի անց գտել է իր կենսաբանական ծնողներին. նրան օգնել է Google Maps քարտեզագրական ծառայությունը: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Փոքրիկին առևանգած անծանոթները նրան հանձնել էին մի ընտանիքի, որը բնակվում էր Ֆուցզյան մարզում: Լրագրողների հետ զրույցում նա պատմել է, որ խորթ ծնողներն իրեն շատ լավ են վերաբերվել:
Մեծանալով՝ Չանը նկարել է իր հիշողությունների տունը և տեղադրել այն հատուկ կայքում, որտեղ միմյանց փնտրում են միմյանց կորցրած ծնողներն ու երեխաները:
Դրանից անմիջապես հետո օգտատերերից մեկը նամակ է գրել՝ պատմելով ամուսնական զույգի մասին, որը երեխային կորցրել է մոտավորապես այն ժամանակ, երբ առևանգվել էր Լյու Չանը:
Այսպիսով՝ Լյու Չանը 23 տարի անց գտել է իր ծնողներին:
Դեռևս հայտնի չէ՝ քրեական մեղադրանք կառաջադրվի՞ տղային առևանգած և մեծացրած ամուսինների դեմ:
Հոնկոնգում գտնվող Google-ի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանություններից:







































