Սիրիայում հաջակցություն կրակի դադարեցման Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանաձևի նախագիծը տարածվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ RIA Novosti- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԽ նախագահ, ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Ռամիրեսը։
«Մենք ստացել ենք Սիրիայում քաղաքական կարգավորմանը նպաստող բանաձևի նախագիծ»,- ասել է նա։
Համաձայն Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի հրապարակած համատեղ հայտարարության՝ այսօր գիշերվանից պետք է սկսվի հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության զինված խմբերի միջև։






































