Երեկ ԱՄՆ-ում ռելսերից դուրս է եկել Նոր Օռլեան-Չիկագո ուղերթ իրականացնող Amtrak արագընթաց գնացքը: Բարեբախտաբար, զոհեր և տուժածներ չկան:
Վթարի պահին գնացքում եղել է 197 մարդ: Վթարը տեղի է ունեցել ուղևորության վերջնակետից ոչ հեռու: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երեկ էլ ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգում երկու ուղևորատար գնացքներ էին բախվել: Տուժել էր 72 մարդ, որից 10-ը դեռևս հիվանդանոցներում են: Ենթադրվում է, որ վթարի պատճառը կոտրված ռելսն էր: Գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից այն պահին, երբ դիմահար ուղղությամբ ժամանում էր երկրորդը:











































