Վենեսուելայի ևս 3 նահանգներում՝ Լար, Սուլի և Կարաբոբո, երկուշաբթի օրվանից կմտցնեն զորամիավորումներ՝ հանցագործության դեմ պայքարի համար:
«Վաղը կսկսվի «Անվտանգ հայրենիք» ծրագրի իրականացումը՝ Սուլիում, Լարում և Կարաբոբոյում: Ես խնդրում եմ ողջ ժողովրդի աջակցությունը, որպեսզի կարողանանք շարունակել բոլորի անվտանգությունը ապահովելու աշխատանքը»,-Twitter-ի իր միկրոբլոգում կիրակի օրը գրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Երեք նահանգներում կտեղակայվի մոտ 12 հազար զինվոր և սպա:









































