Չինաստանը պահանջում է անհապաղ ազատ արձակել հյուսիսկորեացի ծովահենների կողմից առևանգված չինացի ձկնորսներին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Մայիսի 5-ին Հյուսիսային Կորեայի մի խումբ զինված անձինք չինական ջրերում առևանգել էին «Լյաոպույույ 25222» նավը և այն տարել հյուսիսկորեական ջրային տարածք: Ծովահենները 600 հազար յուանի (95.2 հազար դոլար) փրկագին են պահանջում:
Սկզբում պահանջվում էր 190.5 հազար դոլարի փրկագին, սակայն աստիճանաբար գումարի չափը կրկնակի նվազեցվել է:








































